Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է ընթացիկ տարվա օգոստոսին մեկնել Բաքու, որտեղ կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը, այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, նախագահները նաև երկկողմ հանդիպումներ կունենան:
Թրենդն իր հերթին հիշեցնում է ապրիլին Բաքվում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: