Հասարակություն 

Սիրեկանը ցած է ընկել պատշգամբից, երբ փորձել է թաքնվել սիրուհու ամուսնուց

Մոսկվայում սիրեկանը, ով փորձել է թաքնվել սիրուհու ամուսնուց ցած է ընկել բնակելի շենքի 4-րդ  հարկից: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:

Դավաճան կինը հավաստիացրել է սիրեկանին, որ ամուսինը մի քանի ժամով տանը չի լինելու, սակայն վերջինս ինչ-որ պատճառներով շուտ է վերադարձել: Շփոթված սիրեկանը վերցրել է իր իրերը և դուրս է եկել պատշգամբ, որտեղից էլ ցած է ընկել:

Տուժեղին տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից