Հասարակություն 

Ուկրաինան ծրագրավորում է զենք գնել ԱՄՆ-ից

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Միացյալ նահանգներին է փոխանցել անհրաժեշտ սպառազինությունների ցուցակը:

 

Այդ մասին հայտնել է Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովը, նշելով, որ բանակցություններն ամերիկյան կողմի հետ ընթանում են պարբերաբար:

 

«Բանակցություններն ընթանում են պաշտպանության նախարարների մակարդակով, ուկրաինական կողմը վերջերս ամերիկացիներին ուղարկել է անհրաժեշտ սպառազինությունների ցուցակը, որով սկզբնական շրջանում նախատեսվում է ձեռք բերել 350 միլիոն դոլարի զենք, իսկ այնուհետեւ 3 տարում այն հասցնել շուրջ 1 միլիարդ դոլարի: Ամերիկյան կողմը դեռ իր համաձայնությունը չի տվել, սակայն, այդ ուղղությամբ կողմերը պարբերաբար աշխատանքներ են տանում: Խոսքը գնում է զրահատեխնիկայի ու սպառազինության մասին»,- հայտնել է Բիրյուկովը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Պյոտր Պորոշենկոն կոչ էր արել գործադրել բոլոր ջանքերը հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու ուղղությամբ: Այստեղ հարց է առաջանում, ինչու՞ է ուկրաինական կողմը նման հայտարարություններ անելու հետ զուգահեռ սպառազինություններ ձեռք բերելու համար բանկցություններ վարում ամերիկյան կողմի հետ:

 

 

 

Նույն շարքից