Քաղաքական 

Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում  է. «Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին` նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերեւս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով ազատեն:

Դա էր պատճառը, որ օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նա այդ մասին ակնարկ արեց: Այնուհանդերձ, Պնախարարի պաշտոնի համար իշխանական վերին էշելոնում պայքարն սկսվել է. խնդրի նկատմամբ անտարբեր չէ ոչ մեկը՝ սկսած ԵԿՄ-ից, ավարտած գեոքաղաքական լուրջ շրջանակներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից