«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերին կայանալիք Սեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաեւ Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանի որդին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ Գագիկ Կարապետյանը ջանքեր չի խնայում որդուն ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:
Նշենք, որ քաղաքապետի նախկին ընտրություններում Գագիկ Կարապետյանը հնարավոր ամեն բան անում էր Ռուդիկ Ղուկասյանին սատարելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում