Հասարակություն 

Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Արման Լազգիյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անելանելի վիճակում է հայտնվել:

 Բանն այն է, որ զինծառայողն իր հարազատների և «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի երկարատև պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության և բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ ևս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում:

 Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

 Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռևս ֆիզիոթերապևտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից