Քաղաքական 

ԶՈւ ԳԽ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին նոր պաշտոն է ստացել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները: Ամենաինտրիգայինը վերջին նշանակումների մասով այն է, որ երկրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:

 Հիմա հերթով ներկայացնենք նշանակումները, որոնք բավականին կարևոր են, քանի որ խոսքը բարձր պաշտոնների մասին է:

 Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երեկ ազատվել է երրորդ կործուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 Դավիթ Մանուկյանն ու Վալերիկ Քոչարյանը նշանակվել են համապատասխանաբար երկրորդ և չորրորդ բանակային կորպուսների հրամանատարներ: Չորրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից