Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին 8 միլիոնով Audi Q5 է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»  թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 3.1 մլն դրամով վաճառել է իր Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենան և 8 մլն դրամով գնել է «Audi Q5 3.2» տեսակի ավտոմեքենա: Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տղան է:

 Քաղաքապետի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են  5.4 մլն դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 4900 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 6.2 մլն դրամ, 1800 դոլար և 5200 եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այօսրվա համարում

Նույն շարքից