Քաղաքական Միջազգային 

Գերմանիան սկսում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Գերմանիայի իշխանությունները սկսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերադարձնել այն մակարդակի վրա, որի վրա դրանք գտնվում էին Գերհարդ Շրյուդերի կանցլերության տարիներին (1998-2005 թթ):

«Անգելա Մերկելը դեռ Գերմանիայի կանցլերն է, սակայն Շրյուդերի ազդեցությունը մեծանում է: Դա կարող ենք անվանել «շրյուդերիզմ»: «Շրյուդերիզմ»-ի համաձայն՝ Գերմանիան Ռուսաստանի հետ պետք է հատուկ հարաբերություններ ունենա և անի ամեն ինչ դրանք պահպանելու համար՝ անկախ հենց Ռուսաստանի գործողություններից»,-այս մասին Foreign policy-ում գրում է ԱՄՆ-ում Մարշալի գերմանական հիմնադրամի վերլուծաբան Հանս Քանդնենին:

Նա հիշեցնում է, որ Շրյոդերը պատրաստ էր ամեն ինչ անել Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերությունները, ինչպես նաև Պուտինի հետ ընկերությունը զարգացնելու համար:

Նույն շարքից