Քաղաքական գլխավոր 

Օբաման Ռուսաստանը համեմատել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դիմակայի այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են  ԻՊ-ը, Եվրամիության կազմից ՄԵծ Բրիտանիայի դուրս գալը և Ռուսաստանից եկող սպառնալիքները: Նման բովանդակություն է պարունակում Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահի հոդվածը, որը լույս է տեսել Financial Times-ում:

«ԻՊ-ի կողմից կազմակերպված կամ ոգեշնչված ահաբեկչությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Ստամբուլ, խլեցին մեծ թվով անմեղ մարդկանց կյանքեր: Աֆրիկայից մինչև Սիրիա և Աֆղանստան տարածվող հակամարտությունները Եվրոպայում ապաստան փնտրող փախստականների ալիք բարձրացրեցին, իսկ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան սպառնում է Եվրոպայում մեր պլաններին: Ինչ վերաբերում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, ապա այն կարևոր հարցեր է բարձրացնում եվրոպական ինտերգրացիայի ապագայի մասով»,-ասված է Օբամայի խոսքում:

ԱՄՆ նախագահը հատուկ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է համախմբեն իրենց քաղաքական կամքը, հստակ պարտավորություններ ստանձնեն նշված մարտահրավերներին դիմակայելու համար:

Նույն շարքից