ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի կատարել մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին ասված է Օբամայի հոդվածում, որը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ լույս է տեսել Financial Times-ում:
Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններից, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է չեղյալ համարել մինչև Կրեմլի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարելը: