Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Մասնավորապես նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնություն գործադրելուց և աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ես սպասում եմ, որ մենք մեր կոմյունիկեյում կհիշատակենք նաև ղարաղայան հակամարտության մասին: Մենք կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և շարունակել բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Մենք աջակցում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցի ժամանակ: