Հասարակություն 

Շիրակի դաշնակցական մարզպետին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս և «Վիվառո» մտնելիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից