«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ի տարբերություն Վանաձորի, որտեղ ՀՀԿ-ն հստակեցրել է, թե ՏԻՄ ընտրություններում ով է գլխավորելու ավագանու ցուցակը, Գյումրիում իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, թե ո՞վ է լինելու իրենց առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն:
Սպասվում էր, որ այս հարցով կոնկրետություն կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Գյումրի այցից հետո: Հիմա այդ այցից անցել է արդեն երկու շաբաթ, բայց պաշտոնապես չկա որևէ հայտարարություն: Միայն կուլիսներում որպես ՀՀԿ ցուցակի հավանական թեկնածու խոսվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության մասին, որին, սակայն, դեմ են ՀՀԿ Գյումրիի կառույցի անդամները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում