Հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ դաշինքի անդամ երկրների ղեկավարնեը հաստատել են Լեհաստանում, Լիտվայում,Լատվիայում և Էստոնիայում 4 գումարտակ տեղակայելու մասին նախագիծը: Ինչպես հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սա լինելու է այն քայլերից մեկը, որով ՆԱՏՕ-ն պատրաստվում է դիմակայել Ռուսաստանից եկող սպառնալիքին:
Ստոլտենբերգը ասել է, որ այդ զորքերն ուժեղ զորքեր են լինելու և նշված երկրներում հայտնվելու են արդեն հաջորդ տարի՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը դիտվելու է որպես հարձակում ամբողջ ՆԱՏՕ-ի վրա:
Միևնույն ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրենք շարունակելու են ուղիներ փնտրել Ռուսաստանիի հետ կառուցողական հարաբերություններ ունենալու համար, քանի որ Ռուսաստանը չպետք է ու չի կարող հայտնվել մեկուսացման մեջ: