Քաղաքական 

Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահի հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ալևի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առանձին հանդիպումներ էին ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:

Նույն շարքից