Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում Հյուսիսային Կորեան Համգյուն-Նամդո շրջանում բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից: Այս մասին հայտնում է Ռենհալ գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միավորված կոմիտեյին:
Կիոդո գործակալությունը, իր հերթին հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ արձակված հրթիռը չի ընկել Ճապոնիայի մոտակայքում, իսկ Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն լրագրողներին հայտնել է, որ երկրի կառավարությունն ինֆորմացիա է հավաքում և վերլուծում կապված հրթիռի արձակման հետ:
Աբեն նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը չի ազդել Ճապոնիայի անվտանգության ապահովման վրա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Կիմ Չեն Ինի այս քայլը:
Իր հերթին Հարավաին Կորեան հայտարարել է, որ հյուսիսային հարևանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումն անհաջող է եղել: