ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և խոսել ղարաբաղյան հակամարտության մասին:
«Պետքարտուղար Ջոն Քերին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Բոլոր կողմերն էլ հեռու են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից և կողմ են բանակցություններին: ԱՄՆ-ը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»,-գրել է Ուորլիքը թվիթերյան իր էջում: