Հասարակություն 

Կանադայում ռեկորդային ձյան պատճառով փակվել են դպրոցներն ու ճանապարհները

Կանադայի Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիք նահանգներում և  Արքայազն Էդուարդի կղզում ձյան ռեկորդային տեղումների պատճառով լրջորեն խաթարվել է կյանքը բնականոն ռիթմը:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շաբաթվա սկզբից փակվել են բոլոր դպրոցները, նաեւ պետական հաստատություններն ու մասնավոր խանութները:


Կիրակի այդ նահանգներում միջինը տեղացել է 60 սմ ձյուն: Ընդ որում, Արքայազն Էդուարդի կղզու մայրաքաղաք Շարլոթթաունում տեղումների բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 86,6 սմ ձյուն:

Նույն շարքից