Հասարակություն 

Հրդեհ Տիգրան Մեծ փողոցում. Դեպքի վայր է մեկնել12 մարտական հաշվարկ

Հուլիսի 10-ին, ժամը 21.25-ին ստացված ահազանգի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ մոտ 1000 քմ մակերեսով:

Դեպքի վայր են մեկնել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին:

Պարզվել, որ այրվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերը ամբողջությամբ (մոտ 700 քմ) և ՀԱՆԱՐԴ ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):

Նույն շարքից