Հալեպում ահաբեկիչներն ինտենսիվ կրակ են բացել բնակելի շենքերի վրա: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ ընդամենը 4 ժամվա ընթացքում քաղաքում պայթել ե ավելի քան 150 հրթիռ, որոնք արձակված են եղել ահաբեկիչների կողմից:
Զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն նշվում է, որ նրանց շարքերում մեծ թվով երեխաներ կան:
Նշենք, որ Սիրիայում մինչև հուլիսի 12-ը լռության ժամ էր հայտարարված, սակայն ահաբեկիչնեը, խախտելով պայմանավորվածությունը, ուրբաթ օրը վերսկսել էին մարտական գործողությունները:
Վերջին տեղեկություններով, երկու օրվա ընթացքում զոհվել է 44 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 300-ը: