Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաաբթի ճաշի է հրավիրել Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիներին պարտված Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն և ֆրանսիական կառավարության մի շարք նախարարներ: