Հասարակություն 

Թուրքիայում ավտոբուսի կանգառում 6 ոստիկան է գնդակահարվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա քաղաքում մի երիտասարդ կրակ է բացել  ավտոբուսի կանգառում, ինչի արդյունքում երեք ոստիկան է սպանվել, ևս երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Գործակալության տեղեկություններով, երիտասարդը ոստիկաններին գնդակահարել է, երբ վերջիններս կանգառում գտնվողներին խնդրել են ցույց տալ անձը հաստատող փաստաթղթերը: Նշվում է, որ հանցագործը սպանվել է:

Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե երբ է տեղի ունեցել միջադեպը, սակայն հայտնվում է, որ այն կապ չունի ահաբեկչության հետ:

Նույն շարքից