Հասարակություն 

«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը կայծակնահարվել է

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռին` «Բոինգ 737»-ին, կայծակ է հարվածել:


Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, չնայած դրան՝ Չիտա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և ուղևորներից որևէ մեկը չի տուժել:


 Պարզվել է, որ կայծակի հարվածը վնասել է լոկատորի մակերեսը: Օդանավը շարունակում է թռիչքներ իրականացնել:

Նույն շարքից