Քաղաքական 

Ստատուս քվոն պետք է փոխվի. Էդուարդ Շարմազանով

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը տվեց մի շարք հստակ ուղերձներ՝ ուղղված միջազգային հանրությանը: Այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Լեհաստանում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Ուղերձ համար 1- մենք բացառապես խաղաղության կողմանկից ենք: ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկարաժամկետ խաղաղության, հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են: Ավելին՝ մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Այսինքն՝ պատերազմի սպառնալիքն Ադրբեջանն է, ինչպես նաև Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը կամ Արցախը:

Ուղերձ համար 2-ՀՀ նախագահը հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հիմնահարց, դրա համար կա մասնագիտացված կառույց: Այսինքն ղարաբաղյան հարցն այլ հարթակներ տեղափոխելու ադրբեջանական փորձերն ընդունել չեն և հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին:

Ուղերձ համար 3- ՀՀ նապագահը նշեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն: Այսինքն պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ իրավունքները պետք է ընդլայնվեն: Նախագահը խոսեց նաև 1994 և 95 թվականների անժամկետ հրադադարի մասին»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը ետքայլ էր կատարել և գրեթե հրաժարվել էր իրականացնել հետաքննության գործողությունները. «Այսօր շատ է խոսվում ստատուս քվոյի փոփոխության մասին: Ադրբեջանական կողմը պնդում է, որ պետք է այն փոխվի և դրա համար հայկական կողմը պետք է վերադարձնի տարածքները: Հանրապետության առաջնորդն ուղիղ և  հրապարակային նշեց, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն,ստատուս քվոյի հիմնական խոչընդոտողն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք ՝ բոլորս, գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի: Բայց դրա համար անհրաժետ է մեկ կարևորագույն քայլ՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսինքն պետք է վերացնել հակամարտության ոչ թե հետևանքներն, այլ՝ պատճառը: Իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը մերժումէ  վերոնշյալը»:

Նույն շարքից