Քաղաքական Միջազգային 

Օբաման պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի միջուկային քաղաքականության մեջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել Միացյալ Նահանգների միջուկային քաղաքականության մեջ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տանն ունեցած իր աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով, ձեռնարկվող քայլերից մեկը լինելու է Օբամայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առաջինը չի օգտագործելու միջուկային զենք: Բացի դրանից, ԱՄՆ նախագահը ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև անցկացնել՝ արգելելով միջուկային զենքի փորձարկումը:

Նշվում է նաև, որ Օբաման ցանկանում է 5 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել Ռուսաստանի հետ ունեցած պայմանագիրը, որը վերաբերում է հարձակողական զինատեսակների հետագա կրճատմանը և սահմանափակմանը: Այսկերպ ԱՄՆ նախագահը ցանկանում է խուսափել սցներից, որը հնարավոր է լինի Նահանգների հաջորդ նախագահի օրոք: Այսինք հաջորդ նախագահը զրկված կլինի համաձայնագիրը դադարեցնելու հնարավորությունից:

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կողմ են արտահայտվել նաև երկար հեռավորության հրթիռների արտադրության կրճատմանը: Ընդհանուր առմամբ Օբամայի ադմինիստրացիան ցանկանում է էականորեն կրճատել միջուկային զենքի արդիականացման վրա ծախսվող գումարները:

Վերոնշյալի մասով որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, սակայն խոսակցություններն արդեն պատճառ են դարձել, որ Հանրապետականները արտահայտեն իրենց դժգոհությունը: Վերջիններիս կարծիքով, պետք չէ,  որ Օբաման իր նախագահության վերջին ամիսներին նման քայլերի գնա, որոնք կթուլացնեն ԱՄՆ-ի միջուկային ներուժը և կարող են առաջացնել դաշնակիցների դժգոհությունը:

Նույն շարքից