Քաղաքական 

Միայն մեկ տարբերակ կա ադրբեջանական դրոշն Արցախում ծածանելու համար. Շարմազանով

Այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ավելի լավ է բանակցել, քան՝ չբանակցել, որովհետև երբ բանակցում ես, քայլ ես անում դեպի խաղաղությունը, իսկ երբ չես բանակցում և դիստանցիայի վրա հայտարարություններ ես անում, դա հանգեցնում է միգուցե նաև ապրիլյան պատերազմի. «Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան՝ ամենալավ պատերազմը»:

«Պարզ է, որ Ալիևը մեր հորողբոր տղան չէ, բայց կա դիվանագիտություն: Բոլոր հակամարտությունները լուծվում են բանակցային սեղանին: Պետք է բանակցել: Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, իսկ խնդիրն Ադրբեջանի մեջ է: Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր դրոշը Արցախում ծածանելու միակ տարբերակն Արցախի Հանրեպտության ճանաչումն է, Ստեփանակերտում դեսպանատան բացումը և դեսպանատան գլխին դրոշ դնելն է: Այլ տարբերակ չկա»,-հավելեց ԱԺ փոխխոնակը:

Նույն շարքից