Սոչիի լողափերում այժմ հնարավոր է հանգստանալ միայն առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը: Նման որոշում կայացրել են քաղաքի իշխանությունները, ինչի մասին ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Որոշումը բացատրվում է քաղաքացիների անվտանգության ապահովմամբ. «Երբեմն մարդիկ, ովքեր գալիս են հանգստանալու, կորցնում են զգոնությունը և շատ անփույթ են վերաբերվում սեփական առողջությանը: Ողբերգությունների մեծ մասը լինում են երեկոյան ժամերին, երբ հանգստացողները, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, մնում են ջուր»,-ասված է հայտարարության մեջ: