Հասարակություն 

Հրդեհ բնակելի շենքում. այրվել են բոլոր էլեկտրական հաշվիչները

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 3 շենքի 4-րդ մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթ Մալյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի մուտքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել ` 00.57-ին:


Այրվել է էլ. վահանակն ամբողջությամբ (մոտ 15 էլ. հաշվիչ):

Նույն շարքից