Հասարակություն 

ԻՊ-ն իր ահաբեկիչներին Եվրոպա է ուղարկում նաև Ադրբեջանով. Milliyet

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ճանապարհ են գտել Սիրիայից եվրոպական երկրներ մահապարտ-ահաբեկիչներ ուղարկելու համար:  Milliyet թերթը գրում է, որ խմբավորումն իր անդամենրին սկսել է Եվրոպա ուղարկել Ադրբեջանով, Կիպրոսով և Վրաստանով:

Թերթի տեղեկություններով, ԻՊ-ն Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում իր խմբերին հանձնարարել է ահաբեկչություններ կազմակերպել, որոնք ուղղված կլինեն ոստիկանների և վերջիններիս ընտանիքների դեմ: Համապատասխան զգուշացումն արվել է Թուրրքիայի անվտանգության Գլխավոր վարչության կողմից հունիսին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի իշխանություններն Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչությունից հետո արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում նմանատիպ դեպքերից խուսափելու համար:

Նույն շարքից