Հասարակություն 

Վորոնեժում աղջիկները դաժան ծեծի են ենթարկել իրենց վիրավորած տղամարդուն

Նախնական տեղեկություններով, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը մոտեցել է աղջիկների խմբին և վերջիններիս առաջարկել միասին խմել: Մերժում ստանալուց հետո նա սկսել է  վիրավորել աղջիկներին, ապա կոնյակի շշով հարվածել նրանցից մեկի գլխին:

Բարկացած աղջիկները, սակայն, կուլ չեն տվել կատարվածը և միասին սկսել են ծեծի ենթարկել իրենց վիրավորող  տղամարդուն: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է «տուժողն» ընկնում գետնին: Աղջիկները դրանից հետո էլ չեն հանգստանում ու շարունակում են հարվածներ հասցնել ձեռքերով ու ոտքերով:

Միջադեպին միջամտել են պատահական անցորդները, ովքեր մի կողմ են քաշել աղջիկներին: Կողմերից որևէ մեկը ոստիկանությանը չի դիմել:

Նույն շարքից