«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձեւաչափի» առնչությամբ, որպեսզի «եւ՛ գայլերը կուշտ լինեն, եւ՛ ոչխարները՝ անվնաս»:
Օրինակ համամասնական ցուցակի պարագայում պահանջները հետևյալն են: Այստեղ պետք է լինեն ջահել, ցանկալի է՝ դրսում կրթված, միջին տարիքի անհատներ: Այլ խոսքով, հանրության շրջանում այդ ցուցակը պետք է ինտելեկտուալների համախմբի տպավորություն թողնի: Նոր կերպարների կողքին դարձյալ կլինեն հնաբնակներ ու ՀՀԿ-ից անբաժան կադրեր. հո ողջ բեռը չե՞ն դնի երիտասարդների ուսերին, որ կուսակցության անունը «տանեն-կորցնեն»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում