Հասարակություն 

Իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձեւավորվել է եւս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաեւ Յուրի Խաչատուրովի պարագայում:

Օրեր առաջ նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ չարաշահումների պատճառով: Սակայն դա չխանգարեց, որ որոշ ժամանակ անց նա նորից պաշտպանության ոլորտում աշխատի, որպես 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգեւատրում» է՝ որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա եւ ընտրվել է փորձված տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից