«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված եւ դիմակավորված, հայտնաբերել եւ վնասազերծել է մեզ համար դեռեւս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:
«ՉԻ» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում