Հասարակություն 

Նախկին սկանդալային պատգամավորի գործարանները հանվել են աճուրդի. «168 ժամ»

 «168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի: Այս պահին դատական քաշքշուկների մեջ են կամ արդեն սնանկ են ճանաչվել և աճուրդի հանվել 3 ձեռնարկություններ՝ «Գրեյթ Վելլի» ՀՁ-ն, «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ն, «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն, նաև Արտաշատի ու Օշականի գինու գործարանները:

 «Աշտարակյան գինիները», որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել անցած տարի, արդեն երկրորդ անգամ է դրվել աճուրդի, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Գործարանի գույքը կրկին վաճառքի կհանվի օգոստոսի 10-ին:

 Հուլիսի 27-ին նախատեսվում է աճուրդով վաճառել «Գրեյթ Վելլի Քամփընի» գործարանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այն սնանկ էր ճանաչել անցյալ տարվա փետրվարին՝ «Հայբիզնեսբանկի» պահանջով: «168 ժամ»-ի հետ զրույցում ընկերության սնանկության գործերով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտնեց, որ աճուրդի անցկացման միջնորդությունը ներկայացվել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն: Ըստ նրա՝ իր վարույթում գտնվող գույքը փոքր է. ««Գրեյթ Վելլին» մի քանի կառավարչի գործ է: «Գրեյթ Վելլի Քամփընիի» գույքը շատ չէ, գումարն էլ շատ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից