Քիմ Քարդաշյանը դարձել է բջջային մագնատ և 45 միլիոն դոլար է վաստակել իր մասին համակարգչային խաղի շնորհիվ: Ինչպես հայտնում է Forbes ամսագիրը, հեռուսաաստղի բջջային կայսերության մեջ են մտնում նաև սեփական հավելավածները և կայքը:
Ինքը՝ Քարդաշյանը, հայտարարել է, որ համակարգչային խաղերը և բջջային տեխնոլոգիաները համարում է իր կարիերայի հերթական փուլը, այդ ամենն իր համար շատ հետաքրքիր են և ինքը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով:
Հավելենք, որ Քիմը Kim Kardashian: Hollywood համակարգչային խաղը իր երկրպագուների դատին հանձնեց 2014 թվականին: