Ամերիկացի երգչուհի Թայլեր Սվիֆթը գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը, որը կազմվել է Forbes ամսագրի կողմից: 12 ամսվա ընթացքում Թայլերը վաստակել է 170 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում One Direction խուբն է, որը նշված ժամանակահատվածում վաստակել է 110 միլիոն: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է գրող Ջեյմս Պատերսոնը՝ 95 միլիոն դոլարով:
Ցանկում հայտնվել են նաև Կրիշտիանո Ռոնալդուն և հոգեբան Ֆիլ Մաքգրոուն՝ 88 միլիոն, կատակերգու Քևին Հարթը՝ 87,5 միլիոն, հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնը՝ 85 միլիոն, Լեոնել Մեսսին՝ 81,5 միլիոն դոլար, երգչուի Ադելը՝ 80,5 միլիոն և ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն՝ 79 միլիոն դոլար: