Քաղաքական 

Արցախը երբեք անկախություն չի ստանա. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախը երբեք անկախություն չի ստանա և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, այս մասին փոխանցում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը:

Ալիևը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, ինչը Բաքվի սրտով է՝ հավելելով, որ «Ադրբեջանի տարածքում» երբեք չի ստեղծվի հայկական երկրորդ պետություն:

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ադրբեջանական բանակը պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք, սակայն ադրբեջանական կողմը դեռ հավատում է, որ հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով:

Նույն շարքից