Հասարակություն 

Սպասվում են ջրանջատումներ

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչեւ հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10 շարքերի,

2. Կենտրոն վարչական շրջանի՝ բացառությամբ` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Գրիգոր Լուսավորիչ, Խորհրդարանի,  Ագաթանգեղոսի, Բրյուսովի փողոցների, Օստրովսկու, Սեւանի, Ծատուրյան  փողոցների եւ նրբանցքների,  Արշակունյաց պող. 1-ից-39 համարների եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Ծխախոտագործների 1-ից-45, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-55, Խորենացու փող. 28-107  համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից