Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպասում ե, որ Մեծ Բիտանիան արագ որոշումներ կկայացնի Եվրամիության կազմից դուրս գալուց հետո հետագա գործողությունների մասով: Ինչպես հայտնում է dra-ն Մեզեբերգ պալատում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պետք է արագ որոշի, թե ինչ կերպ է ցանկանում իր հետագա հարաբերությունները ձևավորել Եվրամիության հետ:
Գերմանիայի կանցլերի խոսքերով, հիմա Լոնդոնն առաջին հերթին պետք է պաշտոնապես հայտարարի, որ ցանկանում է լքել ԵՄ-ն, ինչից հետո միայն հնարավոր է սկսել համապատասխան գործընթացը: Ընդ որում, գործընթացի ժամանակ հաշվի են առնվելու Միության անդամ մյուս 27 երկրների շահերը: