Քաղաքական գլխավոր 

Մոսկվան և Բաքուն քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգարվորմանն ուղղված կոնկրետ քայլերը. Լավրով

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն քննարկում են այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են և պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի:

«Երեկ մասնրամասն, բաց և վստահելի մթնոլորտում երկխոսություն եմ ունեցել Ադրբեջանիի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է և կարող են առաջընթաց բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը, ապա դրանք զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառության»,-ասել է Լավրովը:

Իր հերթին Մամեդյարովն ասել է, որ ռուս-ադրբեջանական երկխոսությունն ավելի ու ավելի է ակտիվանում և այն կա բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ղարաբաղյան հակամարտություն. «Կա հույս, որ բանակցային գործընթացի ակտիվությունը կբերի հակամարտության կարգավորմանը»:

Հավելենք, որ Բաքվից Լավրովը մեկնելու  Աստանա, որպեսզի մասնակցի Մերձկասպյան հնգյակի ԱԳ նախարարների գագաթաժողովին:

Նույն շարքից