Բաքվում «Հյուսիս-Հարավ» ծրագրի մասով Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրվա մասին որոշումը կկայացվի օգոստոսին: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք Բաքվում քննարկել ենք «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Կա պայմանավորվածություն, որ ծրագրի շուրջ քննարկումների համար հանդիպում կլինի նախագահների մակարդակով: Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասով որոշումը կկայացվի օգոստոսին»,-ասել է Լավրովը: