Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ԱԳՆ-ից ստացած ինֆորմացիան Բաքվին դրական տրամադրություն է հաղորդում:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է արդյունավետ լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Երեկ Սերգեյ Վիկտորի Լավրովը բանակցություններ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին: Մեր ընդհանուր նպատակն է առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործում: Լավրովից ստացած ինֆորմացիան դրական տրամադրություն է հաղորդում»,-ասել է Մամեդյարովը: