Բաքվում այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա ավելի արդյունավետ որոշումներ կայացնել սիրիական հարցի կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այս ամենը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում իրավիճակի վրա, և ես հույս ունեմ, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել սիրիական ճգնաժամը կարգավորելու համար: Պետք է ասեմ, որ սիրիական հարցում Ռուսաստանի և Թուրքիայի հայացքները այդքան էլ չեն համընկնում: Սակայն Սոչիում հունիսի 30-ին Թուրքիայի արտգործնախարարի հետ իմ զրույցը թույլէ տաիս հույս ունենալ, որ մենք արդեն ավելի քիչ անհամաձայնություններ կունենանք մեր թուրք գործընկերների հետ»,-ասել է Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:
«Տարածաշրջանում որքան քիչ խնդիրներ լինեն, այդքան ավելի լավ կլինի և Ռուսաստանի, և Ադրբեջանի համար»,-հավելել է Լավրովը: