Միջազգային Հասարակություն 

Ուկրաինական ուժայինները հարձակում են ձեռնարկել Մարիուպոլի շրջանում

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի Մարիուպոլի շրջանի Շիրոկինո բնակավայրի մոտակայքում շարունակվում է փոխհրաձգությունն ուկրաինական ազգայնական «Ազով» գումարտակի ու աշխարհազորայինների միջեւ:

 

Չնայած Շիրոկինոյի հրետակոծությանը՝ ԴԺՀ զորաջոկատներին հրամայվել է զերծ մնալ հրետանու կիրառումից, ուստի ուժայինների կրակը լռեցվում է հիմնականում հրաձգային զենքի միջոցով:

 

Ուկրաինական «Ազով» գումարտակի զինվորները հարձակման փորձ են ձեռնարկել Շիրոկինո բնակավայր ուղղությամբ՝ օգտագործելով դիվերսիոն խմբեր, ականանետներ ու գնդացիրներ:

 

Չնայած հրադադարի հաստատմանը Շիրոկինոն շարունակում է մնալ հակամարտության գոտու ամենաթեժ շրջաններից մեկը, որտեղ ուկրաինական զորաջոկատները շարունակում են հրետակոծել Շիրոկինո ու Պավլոպոլիե բնակավայրերը:

 

Նույն շարքից