Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վավերացրել է պրոտոկոլը, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի շրջանառության միասնական սկզբունքներին Հայաստանի միանալուն: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ ԵՏՄ-ի շրջանակներում դեղերի շրջանառության միասնական սկզբունքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին: