Եթե Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիկի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինծառայողնրին, Բեռլին կարող է իր զինվորներին ետ կանչել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ թուրքական իշխանություններն արգելել են գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիկում ծառայող գերմանացի զինվորներին:
Sueddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցի ժամանակ Լամմերտը նշել է, որ գերմանացի զինծառայողները չեն մնա Թուրքիայում, եթե վերջիններիս այնտեղ տեսնել չեն ցանկանում:
Հավելենք, որ գերմանական ԶԼՄ-ները թուրքական իշխանությունների այս վարքագիծը կապում են վերջերս Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: