Պենտագոնը Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող պետությունների ԶՈւ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Լորա Սիլին:
Նրա խոսքերով, հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում հուլիսի 20-21-ին, սակայն դրան կարող են մասնակցել միայն այն երկրների ներկայացուցիչները, որոնք մաս են կազմում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի: Այդ երկրների թիվը հասնում է 63-ի: