Իտալիայի հարավում երկու մարդատար գնացքների ճակատային բախման արդունքում առնվազն 10 զոհ կա, իսկ վիրավորների թիվը հասնում է տասնյակների: Այս մասին հայտնում է La Repubblica թերթը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բարի և Բարլետա քաղաքների միջև: Գնացնքերը եղել են մեկ գծի վրա:
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները: Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններն անընդհատ փոփոխվում են: