Քաղաքական 

Ինչով է հիմա զբաղվում Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Երեւանի նախկին դատախազը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, որը վերջերս լքեց պաշտոնը, այժմ զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ: Նա իր հայրենի Վերին Արտաշատ գյուղում հսկայածավալ այգի ունի, որտեղ, ըստ ականատեսների, հաճախ է լինում:

Հողը, ինչպես ասում են, սփոփում է, բուժում, նաեւ հրաշալի հակադեպրեսանտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բադալյանին որոշել են գործազուրկ չթողնել եւ տեղավորել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունում՝ որպես ծառայության պետի տեղակալ:

Նախկին դատախազը թեեւ չի մեկնաբանում իր հավանական նշանակման մասին լուրը, սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, վստահ է, որ «տաշած քարը գետնին չի մնա»:

Ի դեպ, նա հայտնի է որպես առանձնակի ծանր բնավորության տեր մարդ, կասկածամիտ է ու քինախնդիր: Նրա շրջապատի մարդիկ ասում են, թե խուսափում է ռեստորաններում եւ սննդի այլ կետերում ընդմիջում անելուց եւ նախընտրում է տանը պատրաստված, հետեւապես՝ անվտանգ ու վստահելի ուտելիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից